Saturday, December 17, 2016

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՈՒ ՉԱՐԱԳՈՐԾ ՈՀՄԱԿԸ


Մարդու դեմ պայքարելով՝ մենք չպետք է նմանվենք նրան: 
Անգամ նրան նվաճելով մի որդեգրեք նրա արատները: 
Ջորջ Օրուել

Փնթի հայտնիների հորիզոնականի առաջին շարքում պետք է դնել Հրանտ Մաթևոսյանին ու Զորի Բալայանին: Ի՞նչ եք կարծում, Հրանտ Մաթևոսյանն ինչո՞ւ էր խոստովանել, որ Վանո Սիրադեղյանն իր երկրորդ սերն է և բացառված չէ, որ Վազգեն Սարգսյանը եղել է նրա առաջին սերը: Միայն չասեք, թե դա ես եմ հորինել, անգամ փաստագրական տեսանյութեր կան այդ խոստովանանքի վերաբերյալ, ես միայն արձանագրել եմ փաստը: (https://www.youtube.com/watch?v=z2qHGzNsvcM ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ)

Իզուր չէր, որ Հրանտ Մաթևոսյանի դուստր՝ Շողեր Մաթևոսյանը դարձավ « Շամիրամ » կուսակցության նախագահ: Բայց, թե ինչո՞ւ Ասորեստանի հեշտասեր թագուհու անունը պետք է լիներ նրանց կուսակցության անունը, դա արդեն ցույց տվեց նրանց հետագա աշխատանքային գործունեությունը: (Ասորեստանի թագուհին, առհասարակ, կապ չունի հայ ժողովրդի հետ, չհաշված «Արա Գեղեցիկի ու Շամիրամի» առասպելը: Բայց տարօրինակ չէ, որովհետև Շողեր Մաթևոսյանի տգիտությունն ու երևակայությունն այդքան էր: Փաստացի, «Շամիրամ» կուսակցության անունը ճիշտ էր ընտրված, որովհետև հայոց պատմության մեջ անբարոյական կանայք չեն եղել: ԳՀ. ԱՌ) Իզուր չէր, որ «Շամիրամ» կուսակցության կանանց անվանում էին Վանոյի «ԲԵՏԵՌ-ներ», նկատի ունենալով՝ անբարոյական, լաչառ կանանց խումբը, որոնք Վանո Սիրադեղյանի ցուցումով էին գործում: Ինչպես օրինակ՝ Լֆիկ Սամվել Ալեքսանյանի « անատամ, հազար դրամանոց ջադուների » ոհմակը, «Փակ շուկայի» շինարարությանը սատարելու համար: Փաստագրությունը համոզում է, որ ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի դուստրն էր «Չարիքի իշխանության» մեջ փողեր աշխատում, այլև Հրանտ Մաթևոսյանի երրորդ սերը՝ նրա կինը՝ Վերժինե Մովսիսյանը:

«Վերժիկը»՝ նրա կինը, ով տասը տարի Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն լինելով, կողոպտեց ու թալանեց այն, անգամ ցանկանալով սեփականաշնորհել ու իր համար առանձնատուն սարքել, ոտնատակ տալով Հայոց Ամենայն բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանին պատկանող սրբությունը: Իսկ այդ մասին չեն խոսում, անգամ արգելված թեմա է, որովհետև Հրանտ Մաթևոսյան, Վազգեն, Վանո միությունը դառնալու էր «Չարիքի իշխանության» անկյունաքարը: (1997թ. ապրիլի մեկին Վերժինե Մովսիսյանը նշանակվում է Թումանյանի թանգարանի տնօրեն: Իբրև մեծ « տնտեսվար , իբրև գրող «սեփականաշնորհած» կին` տիկին Վերժինեն հղանում է մի հանճարեղ գաղափար. սեփականաշնորհել Թումանյանի տուն-թանգարանը. ինչու՞ իր նման կինը չպիտի ունենա քաղաքի լավագույն առանձնատունը. դե, Թումանյանին էլ մի անկյուն կհատկացվի, իհարկե, հո չի՞ թողնի դրսում. Ինքը մեծահոգի է: Այդ նպատակով մեր տիկինը Մշակույթի նախարարություն է ներկայացնում թանգարանի շենքի գնահատման վերաբերյալ մի տեղեկանք, ուր այդ վիթխարի շենքը գնահատված էր ընդամենը 9106951 դրամ՝ քսան հազար դոլարից պակաս: Կարելի է կասկած անգամ չունենալ, որ հհշականները, որոնց ամենասիրած զբաղմունքը հանրապետության ունեցվածքը մեջ-մեջ անելն էր, չէին զլանա և կնվիրաբերեին թանգարանի շենքը սիրելի գրողի կնոջը, եթե անհապաղ բողոքի ձայն չբարձրացնեին գիտության, մշակույթի, արվեստի ճանաչված գործիչները:

Երբ հայ գրողները ման էին գալիս ծակ կոշիկ -շալվարներով, տիկինը գրողների միության շենքի տարբեր սենյակներ տալիս էր վարձակալության, հասույթը՝ գրպանում, առանց մի լումա անգամ հատկացնելու իրական տերերին: Նմանապես և այն գումարները, որ գրողներին էին նվիրաբերում Սփյուռքի գաղութները, դառնում էին տիկնոջ՝ Վերժինե Մովսիսյանի սեփականությունը: Այսպես, երբ կաթողիկոսը Գրողների միությանը նվիրեց 20000 դոլար, տիկինն անմիջապես թաթը դրեց վրան՝ հայտարարելով. « այս ողորմելիները (գրողները) կարծում են, թե սա իրենցն է. սա միայն ու միայն Հրանտինն է»: Հրանտ Մաթևոսյանի մահից հետո անգամ, տիկինն իրեն զգում էր տեր ու տնօրեն, իսկ միության նախագահի ավտոմեքենան շահագործում ըստ հայեցողության: Ոչ մեկը չէր կարողանում տիկնոջը ստիպել վերադարձնել պետական գույքը, ու միայն այն բանից հետո, երբ արդեն Գրողների միության նոր նախագահ Լևոն Անանյանը սպառնում է, թե կբացահայտի նրա բոլոր անօրինություններն ու չարաշահումները, հնարավոր է լինում այն հետ ստանալ: ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ http://www.louysworld.com/archives/tag/թումանյանի-տուն-թանգարան) Իմիջիայլոց, Հրանտ Մաթևոսյանը Գրողների միությունում տիտղոսներ վաճառողներից էր. Գրողների միության անդամ կարող էր դառնալ ցանկացածը, ով վճարում էր, ինչպես գիտեմ, այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր: Լևոն Անանյանի մասին կարելի է գրել օրինակներով, սակայն բավական է միայն Թիֆլիսում գտնվող Հովաննես Թումանյանի «Վերնատան» վաճառքի պատմությունը, որպեսզի նրան գնդակահարեն՝ հայրենիքի դավաճանության հոդվածով: Սակայն վերադառնանք «Չարիքի իշխանության», չարագործ Հրանտ Մաթևոսյանին: Գիտեք, չեմ զարմանա, եթե պարզվի, որ « Էրոտիկայի արքայադուստր » կրքոտ Վիոլետ Գրիգորյանը՝ հենց Հրանտ Մաթևոսյանի միջոցով է դարձել Հայաստանի գրողների միության անդամ՝ (չնայած նա միշտ անդամ է եղել իր ասելով) միջազգային փառատոններում հաղթած «Ծլիկ» բանաստեղծության համար: Իսկ Էջմիածնի հոգևորականներից շատերը «Ծլիկ» բանաստեղծությունը կատարում են պատարագից առաջ՝ Գարեգին Բ-ի պատվերով: Այն, որ «Չարիքի իշխանությունը» խրախուսում է անբարոյականությունն ու պոռնկությունը, դա փաստ է, օրինակները տեսանք «Շամիրամ» կուսակցության տարբերակում:

Տեղին է հիշել ոստիկանության ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» կողմից հայտնաբերված «Կամասուտրա» ժամացույցը, դրան գումարած « Հրեշտակների » գումարտակի մերկապարուհի՝ Մագային (Մարգարիտա Կարապետյանին): Չի բացառվում, որ Մագան՝ Շողեր Մաթևոսյանի «Շամիրամ» կուսակցության անդամ է, կամ էլ աշակերտում է Շողերին: Այն, որ անբարոյականները բազմել են իշխանական օթյակներում, դա տեսնում են բոլորը, ամեն մեկը՝ իր անձնական օգտագործման սիրուհուն տեղավորում է բարձր վարձատրվող պետական պաշտոնի՝ սկսած Արդարադատության նախարարից, վերջացրած Հոլանդիայում ու Վիետնամում հավատարմատար դեսպաններին: (http://www.iravunk.com/news/1200 Վիետնամում ՀՀ դեսպանը « կորցրել » է դոլարով պահվող խնայողությունները 26.03.2016 13:3)

Ազգային ժողովի պատգամավորներից շատերն էլ զբաղված են նիստերի ժամանակ «Պոռնո» ֆիլմեր նայելով: Մի խոսքով, Չարիքի իշխանությունը լեցուն է իսկական «Շամիրամ» կուսակցության հեշտասերներով ու Վենետիկյան կուրտիզանուհիներով: Սակայն վերադառնանք «Մեծ գրողին»՝ Հրանտ Մաթևոսյանին, ով դարձել է չարության սիմվոլ: Հիմա շատերը կասեն, թե ի՞նչ կապ ունի նրա կինը կամ նրա արարքները, քանի որ նա իսկապես տաղանդավոր ստեղծագործող էր. Դրա բացատրությունը քիչ ավելի ուշ: (Ըստ Հրանտ Մաթևոսյանի. «գրողը պետք է բարեկեցիկ ապրի, որպեսզի լավ ստեղծագործի, մնացածի վրա թքած»: (http://www.yerkir.am/news/view/101026.html)

Այն, որ « Չարիքի իշխանության » անունը տալիս միշտ հիշում են Հրանտ Մաթևոսյանին, ում խոսքերը լոզունգի պես կպցրել են ամեն անկյունում՝ որպես պետական գաղափարախոսություն: (Ինչպես Ջորջ Օրուել «1984» գրքի մեջ է ասված «Չարիքի իշխանության » լոզունգը. «Պատերազմը խաղաղություն է, Ազատությունը ստրկություն է, Տգիտությունն ուժ է»):

Եվ իզուր չէր, որ Արդարադատության, Մշակույթի, Արվեստի մեջ պետք է անկում գրանցվեր, որովհետև որակին փոխարինեց քանակը, միայն փողի կաշառքի հարաբերության վրա պետք է ստեղծվեր այդ աղբը, որը կոչվում է արվեստ ու մշակույթ: Առհասարակ, նույն բանը կատարվում է բոլոր բնագավառներում՝ կոմպոզիտորների միությունում ու իզուր չէր, որ « Սասնա Ծռերի » դեմ դուրս էին եկել նրանք իրենց հայտարարությամբ, սատարելով Բռնակալին՝ ինչպես Ջորջ Օրուելու «1984» գրքի՝ «Մեծ եղբորը»: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը խոստանում էր «Սասնա ծռերին»՝ զենքը ցած դնելու դեպքում, նրանց մասին երգ գրել, դե սպասենք տեսնենք թե ե՞րբ է կատարելու իր խոստումը: (https://www.youtube.com/watch?v=OOBs1YrkFkI) Չարիքի իշխանությունում Գիտությունների Ազգային Ակադեմիան նույնպես հանդիսանում է տգետների ու հետույքամտնուկների Ակադեմիա, իհարկե ոչ բոլորը, շարքային Ակադեմիկոսները ու գիտնականները սովահար վիճակում են ինչպես բոլորը, չնայած Ակադեմիայի «էլիտան» ոչ միայն հանդիսանում է գործիք ճնշելու համար գիտական միտքն ու առաջընթացը, այլև արգելակում է ցանկացած գիտական նորարություն ու ծրագիր: Բռնակալի քմահաճույքին ծառայելով նրանք ոչնչացնում են գիտությունն ու միտքը, իզուր չէր, որ Հայաստանի ԳԱԱ ծերակույտի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը շեշտել, որ « Հայաստանը «Քոսոտ » Երկիր է»: ( րթության և գիտության նախարարը համաձայն չէ, թե Հայաստանը «քոսոտ» երկիր է: https://www.youtube.com/watch?v=ngI1ywV8vKw 11 мая 2016 г)

Սովորաբար քաղաքակիրթ երկրներում քաղաքացիական հասարակությունը այսպիսի խոսքեր ասողներին այրում է խարույկի վրա, իսկ մեզ մոտ՝ բարբարոս Ասիայում խրախուսում են, պատահական չէր, որ Ռադիկ Մարտիրոսյանը կրկին անգամ նշանակվեց Ազգային Գիտությունների Ակադեմիայի նախագահ: Նույնիսկ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80- ամյակը։ (http://www.aravot.am/2016/05/01/686630/Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ 11:36 | Մայիս 1 2016)   Առհասարակ, Չարիքի Իշխանության մեջ բոլոր թվարկածս բնագավառներն ու ծառայությունները ունեն միայն մեկ նպատակ՝ Գովազդային: Գովերգելով Բռնակալի իշխանությունը, ինչպես մի ժամանակ ասում էին «Ընկեր Ստալինը ժողովուրդների հայրն է»:

«Այսքան ուրախ կյանքը մեր, Ընկեր Ստալինն է տվել:
Ջան Ստալին, ջան Ստալին, Ջանս քեզ ղուրբան, Ստալի՛ն…»։


 ՀԱՏՎԱԾ  ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԻՑ
Աղբյուրը՝
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՈՒ ՉԱՐԱԳՈՐԾ ՈՀՄԱԿԸ - ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

No comments:

Post a Comment