Մեր մասին

Մենք գրողներ չենք, մենք նաեւ լրագրողներ չենք։
Մենք գրասերներ ենք, իսկական գրականության եւ ճշմարիտ գեղարվեստական գրքի, մարդու հոգին վեհացնող արվեստի երկրպագուներ։

Մանկությունից մեր գեղարվեստական միտքը, մեր ճաշակը զարգացրել, մեր բնավորությունն ու սկզբունքները կռել են Թումանյանն ու Րաֆֆին, հետո եկել են Տերյանը, Չարենցը, Իսահակյանը, Վարուժանը, Մեծարենցը, Պարոնյանը, Էքզյուպերին, Ջեկ Լոնդոնը, Չեխովը, Դոստոեւսկին, Սթայնբեքը, Ռեմարկը, Ֆոլքները, Մարկեսը, Շիրազը, Սեւակը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը...

Աշխարհում մեզ համար անփոխարինելի արժեքներ են Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ֆոյխտվանգերի «Գոյա կամ իմացության դժվարին ուղի», Չեխովի «Հիվանդասենյակ N6», Ռեմարկի «Երեք ընկեր», Սեւակի «Անլռելի զանգակատուն», հայ, ռուս, համաշխարհային գեղարվեստական մշակույթի բազմաթիվ մեծերի ստեղծագործությունները։

Մեր այս էջում չենք անդրադառնալու կամ շատ քիչ ենք անդրադառնալու գրական մեծերի հարուստ ժառանգությանը։ Ցանկացողները դրանք կարող են գտնել
freebooks. do.am,
http://buybook.am,
http://bibliotekar.ru

եւ հարյուրավոր այլ կայքերում։

Մենք այստեղ հիմնականում տեղադրելու ենք մամուլում տպագրված այն հոդվածներն ու հրապարակումները, որոնք բացահայտում են մեզանում ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ վրա ստվեր նետող, գրական արժեքները նսեմացնող, ապաշնորհությունը հովանավորող անձնավորությունների դեմքը։ Մենք նյութեր ենք զետեղելու նրանց մասին, ովքեր մեզանում խոչընդոտում են իրական գրականության ուղին, ովքեր կարող էին աշխատել առեւտրի, շինարարության, գյուղատնտեսության կամ մարզական ոլորտներում, սակայն չգիտես ինչու հայտնվել են գրականության եւ մշակույթի պալատներում...

Տպագրվող նյութերի մեծ մասը մենք գտնում ենք ինտերնետում։ Դա այնքան էլ դժվար չէ. «Googl»-ում կամ որեւէ մի այլ որոնողական կայքում գրում ես որեւէ գրող կոչվածի անուն... եւ անմիջապես հայտնվում է նրա մասին եղած հրապարակումների, նյութերի ցուցակը։ Դրանցից մենք առանձնացնում ենք ավելի հետաքրքիրները եւ տեղադրում մեր բլոգում։

Երիտասարդ գրասերների ակումբ`
Արմեն Առաքելյան
Գրիգոր Սահակյան
Անի Գուլազյան
Սմբատ Հովհաննիսյան
Գևորգ Անդրեասյան
Վահան Կարապետյան
Նիկ Ղազարյան
Անդրանիկ Սարուխանյան
Հռիփսիմե Սարգսյան
Սոնա Հովհաննիսյան
Մերուժ Գաբրիելյան
Կարեն Բաղդասարյան